Category Archives: Կինոսցենարիստներ

Յուրի Երզնկյան (Юрий Арамаисович Ерзнкян)

Կարիերա — Ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ

Ծննդյան ամսաթիվը — 1922թ.

Ծննդավայր — Թբիլիսի

Մահվան ամսաթիվը1996 թ., դեկտեմբերի 19

Մահվան վայրը — Մոսկվա

Ֆիլմերի քանակը — 22

Լավագույն ֆիլմերը — «Հասցեատիրոջ որոնումները», «Առաջին սիրո երգը», «Խաթաբալա», «Այս կանաչ-կարմիր աշխարհը», «Սգավոր ձյունը»

Յուրի Արամայիսի Երզնկյանը ծնվել է 1922 թ.-ին Թբիլիսիում: <<Հայֆիլմ>> կինոստուդիայում ավելի քան երկու տասնամյակների ռեժիսորական գործունեության ընթացքում նա ստեղծել է շուրջ տասնհինգ գեղարվեստական և բազմաթիվ փաստագրական ֆիլմեր:  Յուրի Երզնկյանն իր ռեժիսորական գործունեությունը կինոյում սկսեց նկարահանելով բազմաթիվ կինոժուռնալներ ու վավերագրական կինոակնարկներ, որոնք երիտասարդ ռեժիսորին դասեցին հանրապետության ակնառու վավերագրողների շարքը: Զուգահեռաբար նա ձևավորում է թատերական ներկայացումներ, մասնակցում գեղարվեստական ցուցահանդեսների, նկարում քաղաքական ծաղրանկարներ ու երգիծական պլակատներ: 1952 թ. Նա ավարտում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը:

1955 թ.-ին էկրան է բարձրանում Երզնկյանի (ռեժիսոր Համասի Մարտիրոսյանի համագործակցությամբ) գեղարվեստաան անդրանիկ աշխատանքը` <<Հասցեատիրոջ որոնումները>> կինոնկարը: Այնուհետև նկարահանում է <<Հովազաձորի գերիները>> (1957 թ.), <<Առաջին սիրո երգը>> (1958 թ., ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի համագործակցությամբ), <<Իմ ընկերոջ մասին>> (1959 թ.), Փառքի օղակներ (1963 թ.), <<Դժվարին անցում>> ( 1964 թ.), <<Ապրում էր մարդը>> (1968 թ.), <<Կամուրջները մոռացության վրայով>> (1969 թ.) և այլ կինոնկարներ:

Չնայած այս ֆիլմերը թեմատիկայով, գեղարվեստական արժանիքներով ու ժանրային առանձնահատկություններով տարբեր են, սակայն միասնական են հեղինակային զգացումով ու ժամանակակից հրատապ պրոբլեմներին արձագանքելու ձգտումով:

Յուրի Երզնկյանի ստեղծագործական կյանքում կարևոր իրադարձություն էր <<Խաթաբալա>> կինոնկարը (1971 թ., ըստ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի):

Այդ առթիվ նա ասել է.

<< Խաթաբալայի>> էկրանացման գաղափարը ես փայփայել եմ երկար տարիներ: Չգիտեմ, թե երբ է դա ծնվել: Գուցե պատանեկությանս տարիներին, որ անց եմ կացրել Թբիլիսիում, գուցե թատրոնի հետ առնչվելիս, երբ ինձ բախտ է վիճակվել տեսնել կատակերգության բազմաթիվ ինքնատիպ ու անկրկնելի բեմադրություններ: Գուցե սերը դեպի այդ գործը ինձ տվել է իմ ուսուցիչը` մեծ արվեստագետ Ռուբեն Սիմոնովը, որը երկար տարիներ երազում էր <<Խաթաբալան>> բեմադրել Վախթանգովի անվան թատրոնում>>:

ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են <<Հայկական որմնանկարներ>> (1972 թ., որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա <<Դավիթ և Խանդութ>>, <<Անտունի>>, <<Հավերժական կուռք>> բալետների պարային սյուիտները) Ակսել Բակունցի հայտնի <<Միրհավը>> պատմվածքի հիման վրա նկարահանված <<Այս կանաչ-կարմիր աշխարհը>> (1975 թ.) և <<Սգավոր ձյունը>> (1978 թ. ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները:

1979 թ. <<Սգավոր ձյունը>> կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվեց ՀՍՍՀ պետական մրցանակ:

Յուրի Երզնկյանը մահացել է 1996 թ.-ին, դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:

 

 

Ալեքսանդր Զարխի (Александр Зархи)

Ալեքսանդր Գրիգորևիչ Զարխին (1908 — 1997) խորհրդային կինոռեժիսոր է և կինոդրամատուրգ: Ծնվել է 1908 թ. փետրվարի 5-ին Պետերբուրգում: Խորհրդային կինոյի արշալույսին նշանակալից էր Զարխիի բեղուն ու բեղմնավոր գործունեությունը: Նա պատկանում է խորհրդային կինոգործիչների այն փառապանծ խմբին, որն իր ուսերի վրա վերցրեց խորհրդային կինոարվեստի զարգացման դժվարին գործը:

<<Գոյություն ունի դերասանների հետ աշխատելու տարբեր եղանակներ: Մի դեպքում իմ գործընկերները այս կամ այն կատարողին հրավիրելով, նրան ամբողջապես ազատ գործելու հնարավորություն են տալիս և նրանից հրաշք սպասում: Հաճախ ուրիշ կերպ է լինում. ռեժիսորը իր համար խնամքով մշակում է կերպարի հոգեբանական մեկնաբանությունը, հետո այն դարձնում է դերասանի սեփականությունը: Ես հենց այդպես եմ աշխատում: Ես այլ կերպ չեմ կարող: Դա վա՞տ է, թե՞ լավ, բայց իմն է: Երբ այդ իմը դերասանը ընդունում է, չի աղարտում, առաջանում է ստեղծագործական պայթյուն: Իմը դառնում է մերը: Ծնվում է կոլեկտիվ ստեղծագործություն, որը և տալիս է սպասված արդյունքը>>:

Իր աշխատանքային ոճի մասին այսպես է արտահայտվել ճանաչված ռեժիսորը:

1927 թ. Զարխին ավարտել է Լենինգրադի էկրանային արվեստի տեխնիկումը, իսկ երկու տարի անց աշխատել է Լենինգրադի <<Սովկինո>> ֆաբրիկայում, որը հետագայում կոչվեց <<Լենֆիլմ>> կինոստուդիա:

1929 թ. նա ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցի հետ կազմակերպում է կոմերիտական առաջին բեմադրական բրիգադը և էկրանավորում <<Քամին դեմքին>> (1930թ.), և ապա` <<Կեսօր>> (1931 թ.) ֆիլմերը: 1933 թ. Զարխին, կրկին Խեյֆիցի համագործակցությամբ, նկարահանում է <<Իմ հայրենիքը>>, իսկ 1935 թ.` <<Եռուն օրեր>> կինոնկարները: Նրանց բեմադրած` <<Բալթիկայի դեպուտատը>> (1936 թ., 1941 թ. արժանացավ ՍՍՀՄ պետական մրցանակի) և <<Կառավարության անդամը>> (1939 թ.) երկերը կինոարվեստում ուշագրավ երևույթ էին: Պատերազմի տարիներին Զարխին, նորից Խեյֆիցի ընկերակցությամբ, նկարահանում է <<Նրա անունը Սուխե Բատոր է>> (1942 թ.), <<Մալախով Կուրգան>> (1944 թ.) գեղարվեստական և <<Ճապոնիայի ջախջախումը>> փաստագրական կինոնկարները: 1950-1955 թթ. Զարխին աշխատում է <<Բելոռուսֆիլմ>> կինոստուդիայում և ստեղծում է <<Պավլինկա>> (1952 թ.) և <<Նեստերկա>> (1955 թ.) ֆիլմերը: Տեղափոխվելով <<Մոսֆիլմ>> կինոստուդիա, Զարխին բեմադրում է <<Բարձունք>> (1957 թ., որը նույն թ.-ին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակներից մեկին), <<Մարդիկ կամրջի վրա>> (1960 թ.), <<Իմ կրտսեր եղբայրը>> (1962 թ.), <<Աննա Կարենինա>> (1967 թ.) և այլ ֆիլմերը:

1973 թ. Զարխին Կոնստանտին Ֆեդինի վեպի հիման վրա նկարահանեց <<Քաղաքներ և տարիներ>> կինոժապավենը: 1977 թ. նա ստեղծեց <<Պատմվածք անհայտ դերասանի մասին>> կինոնկարը, որը նվիրված է ստեղծագործական տարբեր ճակատագրեր ունեցող դերասաններին, իսկ 1980 թ. <<26 օր Դոստոևսկու կյանքից>> ֆիլմը, որը պատկերում է Դոստոևսկու կյանքի այն շրջանը, երբ նա աշխատում էր <<Խաղամոլը>> վեպի վրա: Վերջինս 1981 թ. Արևմտյան Բեռլինում կայացած 31-րդ փառատոնում արժանացավ <<Արծաթյա արջ>> մրցանակին:

ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Զարխիի կինոնկարները իրենց հաստատուն տեղն ունեն սովետական կինոյի պատմության մեջ: Ալեքսանդր Զարխին մահացել է 1997 թ. հունվարի 27-ին Մոսկվայում:

Ֆրանսուա Տրյուֆո (Франсуа Трюффо, François Truffaut)

Իսկական անունը — Ֆրանսուա Ռոլան Տրյուֆո

Կարիերա — Սցենարիստ, Ռեժիսոր, Պրոդյուսեր, Դերասան

Հասակը — 1.68 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1932 թ., փետրվարի 6

Համաստեղությունը — Ջրհոս

Ծննդավայր — Ֆրանսիա, Փարիզ (ծննդավայր)

Ազգությունը — Ֆրանսիացի

Մահվան ամսաթիվը — 1984 թ., հոկտեմբերի 21 (52 տարեկան հասակում)

Մահվան վայրը — Ֆրանսիա, Նյուի-սուղ-Սեն

Ժանրեր — Դրամա, մելոդրամա, կատակերգություն

Ֆիլմերի քանակը — 61

Կինը  Մադլեն Մորգենստերն (ամուսնալուծվել են, 2 երեխա)

Առաջին ֆիլմը — 1955 թ., <<Այցելություն>>, կարճամետրաժ (որպես սցենարիստ)

Վերջին ֆիլմը — 1995 թ., <<Belle Époque>>, մինի-սերիալ (որպես սցենարիստ

Լավագույն ֆիլմերը — Չորս հարյուր հարված, Ժյուլը և Ջիմը, Վերջին մետրոն, Ամերիկյան գիշեր (Ռեժիսորական կարիերա)

Վերջին շնչով (Սցենարական կարիերա)

Ալֆրեդ Հիչքոք (Альфред Хичкок, Alfred Hitchcock)

Իսկական անունը — Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք

Կարիերա — Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ, Նկարիչ, Մոնտաժող, Դերասան

Հասակը — 1.70 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1899 թ., օգոստոսի 13

Համաստեղությունը — Առյուծ

Ծննդավայր — Մեծ Բրիտանիա, Անգլիա, Լոնդոն (ծննդավայր)

Ազգությունը — Անգլիացի

Մահվան ամսաթիվը — 1980 թ., ապրիլի 29 (60 տարեկան հասակում)

Մահվան վայրը — ԱՄՆ, Կալիֆորնիա, Լոս Անջելես

Ժանրեր — Թրիլլեր, դրամա, դետեկտիվ

Ֆիլմերի քանակը — 124

Կինը Ալմա Ռեվիլ (1 երեխա)

Առաջին ֆիլմը — 1922 թ., <<Համար 13>>, կարճամետրաժ (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 2006 թ., <<Gas>>, կարճամետրաժ (որպես սցենարիստ

Լավագույն ֆիլմերը — Սպանության դեպքում հավաքեք <<M>>, Ռեբեկա, Բակ նայող լուսամուտը, Փսիխո, Գլխապտույտ (Ռեժիսորական կարիերա)

Սերգեյ Փարաջանով (Сергей Параджанов, Sergei Parajanov)

Իսկական անունը — Սարգիս Փարաջանյան

Կարիերա — Ռեժիսոր, Սցենարիստ, Նկարիչ, Ֆիլմի տնօրեն, Մոնտաժող

Հասակը — 1.86 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1924 թ., հունվարի 9

Համաստեղությունը — Կարիճ

Ծննդավայր — Վրաստան, Թիֆլիս (ծննդավայր)

Մահվան ամսաթիվը 1990 թ., հուլիսի 21 (66 տարեկան հասակում)

Մահվան վայրը — Հայաստան, Երևան

Ազգությունը — Հայ

Ժանրեր — Կարճամետրաժ, դրամա, վավերագրական

Ֆիլմերի քանակը — 38

Կանայք — Սվետլանա Փարաջանովա (1 երեխա)

Առաջին ֆիլմը — 1951 թ., <<Մոլդովական հեքիաթ>>, կարճամետրաժ

Վերջին ֆիլմը — 1992 թ., <<Փարաջանով:Վերջին գարուն>>

Լավագույն ֆիլմերըՆռան գույնը, Մոռացված նախնիների ստվերները (Ռեժիսորական կարիերա)

Մարտին Սկորսեզե (Мартин Скорсезе, Martin Scorsese)

Իսկական անունը — Մարտին Չարլզ Սկորսեզե

Կարիերա — Ռեժիսոր, Պրոդյուսեր, Դերասան, Սցենարիստ, Մոնտաժող

Հասակը — 1.63 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1942 թ., նոյեմբերի 17

Համաստեղությունը — Կարիճ

Ծննդավայր — ԱՄՆ, Նյու Յորք(ծննդավայր)

Ազգությունը — Իտալացի

Ժանրեր — Դրամա, վավերագրական, քրեական

Ֆիլմերի քանակը — 227

Կանայք —     Լարինա Մարի Բրեննա, ամուսնալուծվել են

                          Ջուլիա Քեմերոն (1 երեխա), ամուսնալուծվել են

                          Իզաբելլա Ռոսելինի, ամուսնալուծվել են

                          Բարբարա Դե Ֆինա, ամուսնալուծվել են

                          Հելեն Մորիս (1 երեխա)

Առաջին ֆիլմը — 1959 թ., <<Վեզուվ VI>>, կարճամետրաժ (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 

Լավագույն ֆիլմերը — Ուրացողները, Անիծվածների կղզին, Ջորջ Հարիսոն: Կյանքը նյութական աշխարհում, Խաղատուն (Ռեժիսորական կարիերա)

Վուդսթոք — Մոնտաժային կարիերա

Լավագույն սերիալներ — Ստորգետնյա կայսրություն (Պրոդյուսերական կարիերա)

Գեղեցիկները — Դերասանական կարիերա

Մարիո Պյուզո (Марио Пьюзо, Mario Puzo)

Կարիերա — Սցենարիստ, դերասան

Ծննդյան ամսաթիվը — 1920 թ., հոկտեմբերի 15

Համաստեղությունը — Կշեռք

Ծննդավայր — ԱՄՆ, Նյու Յորք

Ազգությունը — Իտալացի

Մահվան ամսաթիվը — 1999 թ., հուլիսի 2 (78 տարեկան հասակում)

Մահվան վայրը ԱՄՆ, Նյու Յորք

Ժանրեր — Դրամա, քրեական, մարտաֆիլմ

Ֆիլմերի քանակը — 21

Առաջին ֆիլմը — 1972 թ., <<Կնքահայրը>> (որպես սցենարիստ)

Վերջին ֆիլմը — 2006 թ., <<Սուպերմեն 2: Ռեժիսորական տարբերակ>> (որպես սցենարիստ)

Լավագույն ֆիլմերը — Կնքահայրը: Տրիլոգիա 1901-1980, Կնքահայրը, Կնքահայրը 2, Կնքահայրը 3, Սուպերմեն

Լավագույն սերիալները — Կնքահայրը: Նովել հեռուստատեսության համար, Վերջին դոնը

Դմիտրի Շոստակովիչ (Дмитрий Шостакович, Dmitri Shostakovich)

Կարիերա — Կոմպոզիտոր, սցենարիստ

Ծննդյան ամսաթիվը — 1906 թ., սեպտեմբերի 25

Համաստեղությունը — Կշեռք

Ծննդավայր — Ռուսական կայսրություն, Սանկտ Պետերբուրգ (ծննդավայր)

Մահվան ամսաթիվը — 1975 թ., օգոստոսի 9 (68 տարեկան հասակում)

Մահվան վայրը Ռուսաստան, Մոսկվա

Ժանրեր — Դրամա, ռազմական, պատմական

Ֆիլմերի քանակը — 73

Առաջին ֆիլմը — 1929 թ., <<Նոր Բաբելոն>> (որպես կոմպոզիտոր)

Վերջին ֆիլմը — 1960 թ., <<Oberschule>> (որպես կոմպոզիտոր)

Լավագույն ֆիլմերը — Լիր արքա, Համլետ, Երիտասարդ գվարդիա, Ուղիղ և ակնհայտ վտանգ (որպես կոմպոզիտոր)

Ժորժ Մելիես (Жорж Мельес, Georges Méliès)

Իսկական անունը — Մարի-Ժորժ-Ժան Մելիես

Կարիերա  Ռեժիսոր, Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Նկարիչ, Մոնտաժող, Օպերատոր

Ծննդյան ամսաթիվը — 1861 թ., դեկտեմբերի 8

Համաստեղությունը — Աղեղնավոր

Ծննդավայր — Ֆրանսիա, Փարիզ (ծննդավայր)

Ազգությունը — Ֆրանսիացի

Մահվան ամսաթիվը — 1938 թ., հունվարի 21 (76 տարեկան հասակում)

Մահվան վայրը Ֆրանսիա, Փարիզ

Ժանրեր — Կարճամետրաժ, ֆենտզի, կատակերգություն

Ֆիլմերի քանակը — 568

Կանայք — Ժաննա դ’Ալսի

                      Մարի-Ժորժ Մելիես

Առաջին ֆիլմը — 1896 թ., <<Սարսափելի գիշեր>> (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 1988 թ., <<Méliès 88: Les sept péchés capitaux>> (որպես սցենարիստ)

Լավագույն ֆիլմերըՃանապարհորդություն դեպի Լուսին, Մի հանցագործության պատմություն, Ճանապարհորդություն անհնարինի միջով, Կաուչուկե գլխով մարդը (Ռեժիսորական կարիերա)

Չարլի Չապլին (Чарльз Чаплин, Charles Chaplin)

Իսկական անունը — Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլին

Կարիերա Սցենարիստ, Դերասան, Ռեժիսոր, Մոնտաժող, Պրոդյուսեր, Կոմպոզիտոր

Հասակը — 1.65 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1889 թ., ապրիլի 16

Համաստեղությունը — Խոյ

Ծննդավայր — Անգլիա, Մեծ Բրիտանիա, Լոնդոն (ծննդավայր)

Ազգությունը — Անգլիացի

Մահվան ամսաթիվը — 1977 թ., դեկտեմբերի 25 (88 տարեկան հասակում)

Մահվան վայրը Շվեյցարիա, Վեվա

Ժանրեր — Կատակերգություն, կարճամետրաժ, դրամա

Ֆիլմերի քանակը — 207

Կանայք — Միլդրեդ Հարրիս (1 երեխա, ամուսնալուծվել են)

                      Լիտա Գրեյ (2 երեխա, ամուսնալուծվել են)

                      Պոլետ Գոդար  — ամուսնալուծվել են  

                      Ունա Չապլին (8 երեխա)

Առաջին ֆիլմը — 1914 թ., <<Նրա նախապատմական անցյալը>> (որպես սցենարիստ)

Վերջին ֆիլմը — 2005 թ., <<Por un amor>> (որպես կոմպոզիտոր)

Լավագույն ֆիլմերը — Մեծ քաղաքի լույսերը, Մանչուկը, Նոր ժամանակներ, Մսյե Վերդու, Բեմի լույսերը