Կայքում ֆիլմեր դիտելը անհասանելի է

Տեխնիկական խնդիրների պատճառով կայքում օնլայն ֆիլմեր դիտելը անհասանելի է:

Սոլանի և Լյուդվիգի ձյունառատ արկածները (Снежные приключения Солана и Людвига) HD 720p

Ժանր — Մուլտֆիլմ, ընտանեկան

Ռեժիսոր — Րասմուս Ա. Սիվերտսեն

Պրոդյուսեր — Կոռնելյա Բոյսեն

Սցենարի հեղինակ — Կարստեն Ֆուլլու, Քյել Աուկրուստ, Հարոլդ Սոմերին Սիմոնես

Գլխավոր դերերում — Քերի Ան Գրյոնսունդ (Սոլան), Թրոնդ Հովիկ (Լյուդվիգ), Թրոնդ Բրեննե (Ռեոդոր Ֆելգեն), Կարե Կոնրադի (Ֆրիմանդ Պլյուզեն), Ջոն Ֆ. Բրյունգոտ (Մելվին Սներկեն)

Օպերատոր — Յաննե Հանսեն, Մորտեն Սկալեռուդ

Կոմպոզիտոր — Կնուտ Ավենստրուպ

Նկարիչ — Արյե Աուստնես

Ընկերություն — Aukruststiftelsen, Maipo Film, Qvisten Animation

Տևողությունը — 76 րոպե

Բյուջե — 25 մլն նորվեգական կրոնա

Երկիր — Նորվեգիա

Թողարկման տարեթիվ — 2013 թ.

 

Սանտա Կլաուս 3 (Санта-Клаус 3, The Santa Clause 3) HD 1080p

Ժանր — Կատակերգություն, ընտանեկան ֆիլմ, ֆենտզի

Ռեժիսոր — Մայքլ Լեմբեկ

Պրոդյուսեր — Ռոբերտ Ֆ. Նյումայեր, Ջեֆրի Սիլվեր, Բրայան Ռեյլի

Սցենարի հեղինակ — Լեո Բենվենուտի, Սթիվ Ռուդնիկ, Դոն Ռայմեր, Էդ Դեքթեր, Ջոն Ջեյ Ստրաուս

Գլխավոր դերերում — Թիմ Ալեն, Էլիզաբեթ Միտչել, Մարտին Շորթ

Օպերատոր — Ռոբբի Գրինբերգ

Կոմպոզիտոր — Ջորջ Ս. Քլինթոն

Կինոընկերություն — Walt Disney Pictures

Տևողությունը — 88 րոպե

Լեզու — Անգլերեն

Բյուջե — 12 մլն դոլար

Երկիր — ԱՄՆ

Թողարկման տարեթիվ — 2006 թ.

Նախորդ ֆիլմը — Սանտա Կլաուս 2

 

Սանտա Կլաուս (Санта-Клаус, The Santa Clause) HD 1080p

Ժանր — Կատակերգություն, ընտանեկան ֆիլմ, ֆենտզի, դրամա

Ռեժիսոր — Ջոն Պասկվին

Պրոդյուսեր — Բրայան Ռեյլի, Ջեֆրի Սիլվեր, Ռիչարդ Բեյքեր, Ջեյմս Միլլեր, Ռոբերտ Ֆ. Նյումայեր, Ռիկ Մեսինա, Քերոլայն Բարոն, Ջենիֆեր Գրեհեմ Բիլինգս 

Սցենարի հեղինակ — Լեոնարդո Բենվենուտի, Սթիվ Ռուդնիկ

Գլխավոր դերերում — Թիմ Ալեն, Ջաջ Ռեյնհոլդ, Վենդի Քրյուսոն, Էրիկ Լլոյդ, Դեվիդ Քրամհոլց, Լարրի Բրենդենբուրգ, Մերի Գրոս, Փեյջ Թամադա, Փիթեր Բոյլ, Ջուդիթ Սքոթ

Օպերատոր — Ուոլթ Լլոյդ

Կոմպոզիտոր — Մայքլ Կոնվերտինո, Լորինա Մաքենիթ, Ջիմի Ուեբ

Կինոընկերություն — Hollywood Pictures, Outlaw Productions, Walt Disney Pictures, Amalgamated Dynamics, Global Effects Inc, Lebensfeld Productions, The Character Shop

Տևողությունը — 97 րոպե

Լեզու — Անգլերեն

Բյուջե — 22 մլն դոլար

Երկիր — ԱՄՆ

Թողարկման տարեթիվ — 1994 թ.

Հաջորդ ֆիլմը — Սանտա Կլաուս 2

 

Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները (Гринч — похититель Рождества) HD 1080p

 

Ժանր — Կատակերգություն, ընտանեկան ֆիլմ, ֆենտզի, մելոդրամա

Ռեժիսոր — Ռոն Հովարդ

Պրոդյուսեր — Ռոն Հովարդ, Բրայան Գրեյզեր

Սցենարի հեղինակ — Ջեֆրի Փրայս, Փիթեր Ս. Սիման

Գլխավոր դերերում — Ջիմ Քերրի, Էնթոնի Հոփքինս, Թեյլոր Մոմսեն, Ջեֆրի Թեմբոր, Քրիստին Բարանսկի, Լանդրի Օլբրայթ, Բիլ Իրվին, Մոլլի Շենոն, Քլինթ Հովարդ

Օպերատոր — Դոնալդ Պիտերման

Կոմպոզիտոր — Ջեյմս Հորներ

Կինոընկերություն — Universal Pictures, Imagine Entertainment, LUNI Productions GmbH and Company KG

Տևողությունը — 104 րոպե

Բյուջե — 123.000.000 դոլլար

Լեզու — Անգլերեն

Երկիր — ԱՄՆ

Թողարկման տարեթիվ — 2000 թ.

 

Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ (Ирония судьбы, или С лёгким паром!) HD 1080p

 

Ժանր — Մելոդրամա, կատակերգություն

Ռեժիսոր — Էլդար Ռյազանով

Սցենարի հեղինակ — Էմիլ Բրագինսկի, Էլդար Ռյազանով

Գլխավոր դերերում — Անդրեյ Մյագկով, Բարբարա Բրիլսկա, Յուրի Յակովլև, Լյուբով Դոբրժանսկայա

Օպերատոր — Վլադիմիր Նախաբցև

Կոմպոզիտոր — Միքայել Թարիվերդիև

Կինոընկերություն — Մոսֆիլմ

Տևողությունը — 184 րոպե

Լեզու — Ռուսերեն

Երկիր — ԽՍՀՄ

Թողարկման տարեթիվ — 1975 թ.

Էպիզոդների քանակը — 2

                               

Մաքս Լինդեր (Макс Линдер, Max Linder)

Կարիերա — Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Ծննդյան ամսաթիվը — 1883 թ., դեկտեմբերի 16, աղեղնավոր

Ծննդավայր — Սեն- Լուբես, Ժիրոնդա, Ֆրանսիա

Մահվան ամսաթիվը — 1925թ., հոկտեմբերի 31 (41 տարեկանում)

Մահվան վայրը — Փարիզ, Ֆրանսիա

Ժանրեր — Կարճամետրաժ, կատակերգություն, դրամա

Ֆիլմերի քանակը — 248

Առաջին ֆիլմը — 1905 թ., «Չնախատեսված հանդիպում» (կարճամետրաժ)

Վերջին ֆիլմը — 1925 թ., «Chevalier Barkas»

Երբ 1904 թ. Բորդոյի երաժշտական ուսումնարանի դափնեկիր Մաքս Լինդերը (Գաբրիել Լըվիել) Կոմեդի ֆրանսեզում ընդունվելու երազանքով ներկայացավ Փարիզի երաժշտության և արտասանության կոնսերվատորիայի պրոֆեսոր Լուի Լելուարին, վերջինս մի քանի րոպե նրան ունկնդրելուց հետո բացականչեց. «Ոչինչ չեմ կարող ձեզ սովորեցնել, դուք երբևիցե դերասան չեք կարող դառնալ»:
Մի քանի տարի անց, սակայն, «ծիծաղի արքա» անունը վաստակած Լինդերը նույն այդ կոնսերվատորիայում ընտրվեց պրոֆեսոր և դարձավ իրեն «դերասանական տաղանդից ամբողջովին զուրկ» համարող Լելուարի պաշտոնակիցը:

Լինդերը ծնվել է 1883 թ. Սեն-Լուբեսում (Ֆրանսիա): Թատրոնը «նվաճելու» հաստատ մտադրությամբ Փարիզ ժամանած փոքրահասակ, թուլակազմ, սակայն գրավիչ և մեծ հմայքով օժտված Լինդերը սկզբնական շրջանում Վարիետե և ապա Ամպիգու թատրոններում հանդես է գալիս տասնյակ փոքր դերակատարումներով, որոնք, սակայն, անուշադրության մատնվեցին ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատության կողմից: 1905 թ. Լինդերը առաջին անգամ նկարահանվում է Լուի Գասնիեի «Մի դպրոցականի առաջին ելքը» կինոնկարում:

Յուրաքանչյուր ֆիլմի համար ստանալով 20 ֆրանկ վարձատրություն, Լինդերը խաղում է բազմաթիվ կարճամետրաժ ժապավեններում` «Առաջին սիգարը», «Պոլիշինելի առասպելը», «Կախվածը» և այլն, անսովոր անկեղծություն ու ջերմություն ներդնելով յուրաքանչյուր դերակատարման մեջ: Արժանանալով հայտնի կինոգործիչ Զեկկայի ուշադրությանը, Լինդերը սկսում է հանդես գալ ավելի առաջնակարգ դերերում: «Մի չմշկորդի սկզբնավորությունը» կինոնկարում (1907 թ.) Լինդերն ունեցավ աննախադեպ հաջողություն: Միևնույն ժամանակ հանդիսատեսին պարզ դարձավ, որ էկրանի այս նորահայտ վարպետը կինոաշխարհ էր եկել ծիծաղեցնելու համար: Լինդերի խոսուն, արտահայտիչ դիմախաղը, շարժումների նրբագեղությունը և վերջապես շքեղ հագնվածքը (սև թիկնոց, գծավոր տաբատ, բարձր գլխարկ, դեղնագույն ձեռնոցներ, փայլուն կոշիկներ և ձեռնափայտ) կոմիկական դերասանի մի նոր հասկացություն բերեցին կինո և շատ շուտով նա դարձավ կինեմատոգրաֆի ամենաժողովրդական ու սիրելի կատակերգուն:


«Մաքսը սավառնորդ»,
«Մաքսը մոլորված», «Մաքսը բռնցքամարտի ախոյան», «Մաքսի նշանածը» (1908-1914 թթ.) և այլ բազմաթիվ ֆիլմերում Լինդերը դուրս եկավ դերասանի պարտականության սահմաններից, դարձավ հեղինակ, գրեց սցենարներ, կոմիկական հնարանքներ, որոնցից հետագայում օգտվեց նաև Չարլզ Չապլինը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Լինդերը զորակոչվում է բանակ: Ծանր վիրավորվելով, նա ազատվում է հետագա ծառայությունից և վերադառնում ստուդիա: Սակայն մի նոր հանճար` Չապլինը նրան «գահընկեց» էր արել աշխարհի բոլոր էկրաններից: Ֆրանսիայում միայն երկու ֆիլմում նկարահանվելուց հետո («Մաքսը երկու կրակի մեջ», «Մաքսը և առնական ձեռքը»), Լինդերը հրավիրվում է Միացյալ Նահանգներ՝ նկարահանվելու հոլիվուդյան «Էսսենեյ» կինոընկերության ֆիլմերում:

Ոչ մեծ հաջողության արժանացած «Մաքսը Ամերիկայում», «Մաքսը և իր տաքսին» և «Մաքսը ցանկանում է բաժանվել կնոջից» ժապավեններում նկարահանվելուց հետո, Հոլիվուդ մուտք գործած եվրոպական ցամաքի առաջին դերասան Լինդերը պարտված և ուժասպառ վերադառնում է հայրենիք և նկարահանվում Ռեյմոն Բեռնարի «Փոքրիկ կաֆեն» կինոնկարում (1919 թ.): Սակայն ռևանշի ժամը հնչեց 1921 թ. և կրկին Հոլիվուդ մեկնելով նա իր դերասանական ողջ տաղանդը ցուցադրեց «Եղեք ինձ կին» (1921 թ.), «Սահմանափակ հրացանակիրը» (1922 թ.) և «Դժբախտության յոթ տարիները» (1923 թ.) ֆիլմերում: Չնայած այս կինոնկարները համարվեցին գլուխգործոցներ, սակայն չփրկեցին Լինդերի խամրած համբավը: Չապլինի օգնությամբ միայն այդ ֆիլմերը ցուցադրվեցին ամբողջ աշխարհում:
Լինդերը մասնակցություն է ունեցել շուրջ 300 կինոնկարում, սակայն կարճ ժամանակում Լինդերի ֆիլմերը դադարեցին հաջողություն ունենալ, ինչը ծանր հոգեկան ապրումների պատճառ դարձավ` ի վերջո հանգեցնելով ինքնասպանության: 1925 թ. օգոստոսի 31-ին հերթական ծանր հոգեկան դեպրեսիայի ժամանակ նա` իր քսանամյա կնոջ հետ վերջ տվեց իր կարճ կյանքին:1963 թ. Մոդ Մաքս Լինդերը նկարահանեց, մեզ հայտնի, «Մաքս Լինդերի ընկերակցությամբ» կինոնկարը` նվիրված իր հոր հիշատակին:

Անիտա Էկբերգ (Анита Экберг, Anita Ekberg)

Կարիերա — Դերասանուհի

Ծննդյան ամսաթիվը — 1931թ. սեպտեմբերի 29, Կշեռք

Ծննդավայր — Մալմյո, Շվեդիա

Մահվան ամսաթիվը — 2015թ., հունվարի 11 (83 տարեկանում)

Մահվան վայրը — Իտալիա, Ռոկկա դի Պապա

Ժանրեր — Կատակերգություն, դրամա, արկածային

Ֆիլմերի քանակը — Ընդհանուր` 95, որպես դերասանուհի` 61

Ամուսին — Էնթոնի Սթիլ (ամուսնալուծվել են), Ռիկ Վան Նատտեր (ամուսնալուծվել են)

Առաջին ֆիլմը — 1953 թ., «Անձնական քարտուղար» (սերիալ)

Վերջին ֆիլմը — 2001 թ., «Գեղեցկության սրահ» (սերիալ)

Լավագույն ֆիլմերը — «Քաղցր կյանք», «Բոկաչո 70», «Հարցազրույց»

1960 թ., երբ էկրան բարձրացավ իտալական «Քաղցր կյանք» ֆիլմը, ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին հայտարարեց. «Իմ այս գործով ցանկացել եմ ցույց տալ անարգ և անազնիվ անձնավորությունների, որպեսզի աշխարհի բոլոր ազնիվ մարդիկ դատապարտեն թեթև կյանքի երկրպագուներին»: Նման կերպար էր մարմնավորել կինոնկարի գլխավոր հերոսուհու դերակատար Անիտա Էկբերգը, որի մասին կինոքննադատներից մեկը իրավամբ ասել է. «Վճիտ գեղեցկությամբ այդ շվեդուհու հետ յուրաքանչյուր հանդիպմանը բերկրանքի մի զգացում է թափանցում հանդիսատեսի սիրտը»:

   

«Ամեն ինչով, — ասել է Ա. Էկբերգը, — պարտական եմ դիպվածին, որն ինձ օգնեց մտնել կինո այն ժամանակ, երբ գեղեցկությունից զատ ոչ մի առավելություն չունեի: Դժվար սկիզբ ունեցա: Չգիտեի ինչպես արտասանել բառերը, ինչպե՞ս բնական ձևով շարժվել: Ես պարզապես մի առարկա էի, որը չափազանց վախենում էր նկարահանող սարքից»:
Համառ, չընկճվող, իր ուժերին հավատացող դերասանուհին արտասովոր զարգացում ունեցավ՝ միայն մեկ տարում` 1957-ին նկարահանվեց վեց տարբեր ռեժիսորների կինոնկարներում, ինչպես՝ Տերենս Յանգի «Քաջ Զարակը», Գերդ Օսվալդի «Երկուսով Փարիզում», Ռոբերտ Բրանդի «Միմիայն խարտյաշները», Ջոն Ֆարոուի «Ոչնչությունից խույս տվողները» և այլն:

Անվիճելի հմայքով օժտված Էկբերգը միաժամանակ հակադրությունների դերասանուհի է. այդ են վկայում նրա կերտած կերպարները: Գուիդո Բրինյոնեի «Հռոմի նշանի ներքո» ֆիլմով (1960 թ.) Էկբերգի ստեղծագործական կյանքում սկսվեց նոր շրջան, և նա իր գեղարվեստական հարուստ ըմբռնումները դրսևորեց նաև դասական գործերում: Էկբերգը կամուրջ է կինոյի հին ու նոր դերասասնուհիների միջև: «Նա Գարբոյի և Ուեստի, Դիտրիխի և Մոնրոյի անզուգական խառնուրդն է», — այսպես են բնութագրել նրան տեսաբանները:

   

Էկբերգը ծնվել է Մալմյոյում, 1931 թ.: Տարիներ անց նա մեկնում է միացյալ նահանգներ, որտեղ որոշ ժամանակ աշխատում է որպես մանեկենուհի: Հեռոուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ պրոդյուսերները նկատում են նրան և առաջարկում նկարահանվել Հոլիվուդում: Էկբերգն առաջին անգամ նկարահանվեց ռեժիսոր Ուիլյամ Ուելմանի  «Արյունոտ նրբանցքը» կինոժապավենում (1955 թ.): Նրա շռայլ տաղանդը հաստատված է Կինո Վիդորի «Պատերազմ և խաղաղություն» (1956 թ.), Ջոն Գիլինգի «Միջազգային ոստիկանություն» (1958 թ.), Ռոբերտ Օլդրիջի «Չորսը Տեխասի համար» (1964 թ.), Ֆրենկ Տաշլինի «Այբբենական սպանությունները» (1966 թ.), Լուիջի Սկատիի «Ապակե սֆինքս» (1967թ.), Լուչիանո Սալչեի «Ինչպես սովորեցի սիրել կանանց» (1972 թ.) և այլ կինոնկարներում:

 

Յուրի Երզնկյան (Юрий Арамаисович Ерзнкян)

Կարիերա — Ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ

Ծննդյան ամսաթիվը — 1922թ.

Ծննդավայր — Թբիլիսի

Մահվան ամսաթիվը1996 թ., դեկտեմբերի 19

Մահվան վայրը — Մոսկվա

Ֆիլմերի քանակը — 22

Լավագույն ֆիլմերը — «Հասցեատիրոջ որոնումները», «Առաջին սիրո երգը», «Խաթաբալա», «Այս կանաչ-կարմիր աշխարհը», «Սգավոր ձյունը»

Յուրի Արամայիսի Երզնկյանը ծնվել է 1922 թ.-ին Թբիլիսիում: <<Հայֆիլմ>> կինոստուդիայում ավելի քան երկու տասնամյակների ռեժիսորական գործունեության ընթացքում նա ստեղծել է շուրջ տասնհինգ գեղարվեստական և բազմաթիվ փաստագրական ֆիլմեր:  Յուրի Երզնկյանն իր ռեժիսորական գործունեությունը կինոյում սկսեց նկարահանելով բազմաթիվ կինոժուռնալներ ու վավերագրական կինոակնարկներ, որոնք երիտասարդ ռեժիսորին դասեցին հանրապետության ակնառու վավերագրողների շարքը: Զուգահեռաբար նա ձևավորում է թատերական ներկայացումներ, մասնակցում գեղարվեստական ցուցահանդեսների, նկարում քաղաքական ծաղրանկարներ ու երգիծական պլակատներ: 1952 թ. Նա ավարտում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը:

1955 թ.-ին էկրան է բարձրանում Երզնկյանի (ռեժիսոր Համասի Մարտիրոսյանի համագործակցությամբ) գեղարվեստաան անդրանիկ աշխատանքը` <<Հասցեատիրոջ որոնումները>> կինոնկարը: Այնուհետև նկարահանում է <<Հովազաձորի գերիները>> (1957 թ.), <<Առաջին սիրո երգը>> (1958 թ., ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի համագործակցությամբ), <<Իմ ընկերոջ մասին>> (1959 թ.), Փառքի օղակներ (1963 թ.), <<Դժվարին անցում>> ( 1964 թ.), <<Ապրում էր մարդը>> (1968 թ.), <<Կամուրջները մոռացության վրայով>> (1969 թ.) և այլ կինոնկարներ:

Չնայած այս ֆիլմերը թեմատիկայով, գեղարվեստական արժանիքներով ու ժանրային առանձնահատկություններով տարբեր են, սակայն միասնական են հեղինակային զգացումով ու ժամանակակից հրատապ պրոբլեմներին արձագանքելու ձգտումով:

Յուրի Երզնկյանի ստեղծագործական կյանքում կարևոր իրադարձություն էր <<Խաթաբալա>> կինոնկարը (1971 թ., ըստ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի):

Այդ առթիվ նա ասել է.

<< Խաթաբալայի>> էկրանացման գաղափարը ես փայփայել եմ երկար տարիներ: Չգիտեմ, թե երբ է դա ծնվել: Գուցե պատանեկությանս տարիներին, որ անց եմ կացրել Թբիլիսիում, գուցե թատրոնի հետ առնչվելիս, երբ ինձ բախտ է վիճակվել տեսնել կատակերգության բազմաթիվ ինքնատիպ ու անկրկնելի բեմադրություններ: Գուցե սերը դեպի այդ գործը ինձ տվել է իմ ուսուցիչը` մեծ արվեստագետ Ռուբեն Սիմոնովը, որը երկար տարիներ երազում էր <<Խաթաբալան>> բեմադրել Վախթանգովի անվան թատրոնում>>:

ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են <<Հայկական որմնանկարներ>> (1972 թ., որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա <<Դավիթ և Խանդութ>>, <<Անտունի>>, <<Հավերժական կուռք>> բալետների պարային սյուիտները) Ակսել Բակունցի հայտնի <<Միրհավը>> պատմվածքի հիման վրա նկարահանված <<Այս կանաչ-կարմիր աշխարհը>> (1975 թ.) և <<Սգավոր ձյունը>> (1978 թ. ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները:

1979 թ. <<Սգավոր ձյունը>> կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվեց ՀՍՍՀ պետական մրցանակ:

Յուրի Երզնկյանը մահացել է 1996 թ.-ին, դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:

 

 

Եվգենի Եվստիգնեև (Евгений Евстигнеев)

<<Ոչ մի անգամ չեմ տեսել, որ Եվստիգնեևը անհաջող խաղա: Նա բավական շատ է նկարահանվում: Սակայն նրա, թեկուզ չնչին, դերերում կա ինչ-որ կենդանություն, ինչ-որ անհատականություն:Նա մեր լավագույն դերակատարներից է>> (Գրիգորի Կոզինցև):

Կարիերա — Դերասան, դերասան-կրկնօրինակող

Ծննդյան ամսաթիվը — 1926թ., հոկտեմբերի 9, Կշեռք

Ծննդավայր — ԽՍՀՄ, Գորկի (Ռուսաստան, Նիժնի Նովգորոդ)

Մահվան ամսաթիվը — 1992թ., մարտի 4 (65 տարեկան)

Մահվան վայրը — Մեծ Բրիտանիա, Լոնդոն

Ժանրեր — Դրամա, կատակերգություն, արկածային

Ֆիլմերի քանակը — 138

Կանայք — Գալինա Վոլչեկ (ամուսնալուծվել են), Լիլյա Եվստիգնեևա (մահացել է), Իրինա Ցիվինա

Առաջին ֆիլմը — 1957 թ., «Մենամարտ» (Поединок)

Վերջին ֆիլմը — 1996թ., «Երմակ» (Ермак)

Լավագույն ֆիլմերը — «Շան սիրտ», «Բարի գալուստ կամ կողմնակի անձանց մուտքն արգելվում է», «Ոսկե հորթը», «Ընտանեկան հանգամանքներից ելնելով», «Վազք»

Բազմապլան դերասան է Եվստիգնեևը: Նրա դերասանական լուծումները հավասարապես տպավորիչ են, թե իրենց անսպասելիությամբ և թե հավաստիությամբ: Նույնսիկ էպիզոդիկ դերերում նա խուսափում է միօրինակությունից: Դերասանի հյութեղ կոմիզմը հայտնի է մեզ բոլորիս: Մի առիթով նա ասել է. <<Ծիծաղը ընդունակ է հարուցել ծայրահեղ զգացումներ` և սեր, և ատելություն: Այն կարող է ուժեղ զենք դառնալ:

Ծիծաղաշարժը պետք է ծնվի կյանքից: Իսկ երբ սկսվում են ռեժիսորական առաջարկությունները` գլխի վրա կանգնեք, դեմքը այսպես ծամածռեք` կարող է և ծիծաղելի վիճակներ ստացվել, բայց  այստեղ արդեն արվեստը վերջանում է: Իմ կարծիքով սա արվեստի սահմաններից դուրս է: Իսկ ընդհանրապես ես հավատացած եմ, որ ամենալուրջ բաների մասին անգամ կարելի է խոսել ծիծաղով>>:

Եվգենի Եվստիգնեևը ծնվել է 1926 թ.-ին:Սովորել է Գորկու անվան թատերական ուսումնարանում և ՄԽԱՏ-ի ստուդիայում: Հանդես է եկել սկզբում ՄԽԱՏ և 1957 թ.-ին <<Սովրեմեննիկ>> թատրոններում: Առաջին անգամ նկարահանվել է Վլադիմիր Պետրովի <<Մենամարտ>> կինոնկարում (1957 թ.):

Շուրջ երեք տասնամյակ Եվստիգնեևի լավագույն դերակատարումներին կարելի է հանդիպել Վլադիմիր Կապլունովսկու <<Լյուբուշկա>> (1961 թ.),  Միխայիլ Ռոմի <<Մեկ տարվա ինն օրը>> (1961 թ.), Իլյա Գուրինի և Վլադիմիր Բերնշտայնի <<Հավատացեք ինձ, մարդիկ>> (1964 թ.), Ալեքսանդր Գինզբուրգի <<Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը>> (1966 թ.), Միխայիլ Շվեյցերի <<Ոսկե հորթը>> (1966 թ.), Էլդար Ռյազանովի <<Զգուշացիր ավտոմեքենայից>> (1966 թ.), <<Հաջողության կեռմանները>> (1968 թ.), <<Ծերունի ավազակներ>> (1971 թ.), և <<Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում>> (1974 թ.), Իգոր Վոզնեսենկու <<Վիճակահանություն>> (1974 թ.) և <<Չարաճճի Բերենդեևը>> (1975 թ.), Նիկոլայ Գուբենկոյի <<Խեղված մանկություն>> (1977 թ.), Ալեքսանդր Զարխիի <<Պատմություն անհայտ դերասանի մասին>> (1977 թ.), ուր շնորհաշատ դերասանը հավաստի գույներով բացահայտեց այն դրաման, որ ապրում է բեմից հեռանալու փաստի հետ հաշտվող ծերացած արվեստագետը, Պյոտր Տոդորովսկու <<Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը>> (1981 թ.), Գեորդի Նիկոլայենկոյի <<Փոթորկածինները>> (1981 թ.), Յարոպոլկ Լապշինի <<Դեմիդովները>> (1983 թ.) և այլ կինոնկարներում:

1972 թ. Եվստիգնեևը խաղաց պրոֆեսոր Պլեշների դերը Տատյանա Լիոզնովայի <<Գարնան տասնյոթ ակնթարթները>> հեռուստատեսային բազմասերիանոց պատումում: Այդ դերակատարումով հիացած Իգոր Իլյինսկին ասել է. <<Կերպարի արտաքինի և ներքինի ինչպիսի հաճելի սինթեզ և սրան միահյուսված մանկան նման կյանքով մշտապես հիանալու և զարմանալու նրա ունակությունը… Սա ես իսկապես համարում եմ ժամանակակից դերասանի խաղաոճի չափանիշը>>

Եստիգնեևը մահացել է 1992 թվականին, մարտի 4-ին (այլ տվյալներով` մարտի 5-ին), սրտի վիրահատությունից հետո: