Category Archives: Կինոնկարիչներ

Յուրի Երզնկյան (Юрий Арамаисович Ерзнкян)

Կարիերա — Ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ

Ծննդյան ամսաթիվը — 1922թ.

Ծննդավայր — Թբիլիսի

Մահվան ամսաթիվը1996 թ., դեկտեմբերի 19

Մահվան վայրը — Մոսկվա

Ֆիլմերի քանակը — 22

Լավագույն ֆիլմերը — «Հասցեատիրոջ որոնումները», «Առաջին սիրո երգը», «Խաթաբալա», «Այս կանաչ-կարմիր աշխարհը», «Սգավոր ձյունը»

Յուրի Արամայիսի Երզնկյանը ծնվել է 1922 թ.-ին Թբիլիսիում: <<Հայֆիլմ>> կինոստուդիայում ավելի քան երկու տասնամյակների ռեժիսորական գործունեության ընթացքում նա ստեղծել է շուրջ տասնհինգ գեղարվեստական և բազմաթիվ փաստագրական ֆիլմեր:  Յուրի Երզնկյանն իր ռեժիսորական գործունեությունը կինոյում սկսեց նկարահանելով բազմաթիվ կինոժուռնալներ ու վավերագրական կինոակնարկներ, որոնք երիտասարդ ռեժիսորին դասեցին հանրապետության ակնառու վավերագրողների շարքը: Զուգահեռաբար նա ձևավորում է թատերական ներկայացումներ, մասնակցում գեղարվեստական ցուցահանդեսների, նկարում քաղաքական ծաղրանկարներ ու երգիծական պլակատներ: 1952 թ. Նա ավարտում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը:

1955 թ.-ին էկրան է բարձրանում Երզնկյանի (ռեժիսոր Համասի Մարտիրոսյանի համագործակցությամբ) գեղարվեստաան անդրանիկ աշխատանքը` <<Հասցեատիրոջ որոնումները>> կինոնկարը: Այնուհետև նկարահանում է <<Հովազաձորի գերիները>> (1957 թ.), <<Առաջին սիրո երգը>> (1958 թ., ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի համագործակցությամբ), <<Իմ ընկերոջ մասին>> (1959 թ.), Փառքի օղակներ (1963 թ.), <<Դժվարին անցում>> ( 1964 թ.), <<Ապրում էր մարդը>> (1968 թ.), <<Կամուրջները մոռացության վրայով>> (1969 թ.) և այլ կինոնկարներ:

Չնայած այս ֆիլմերը թեմատիկայով, գեղարվեստական արժանիքներով ու ժանրային առանձնահատկություններով տարբեր են, սակայն միասնական են հեղինակային զգացումով ու ժամանակակից հրատապ պրոբլեմներին արձագանքելու ձգտումով:

Յուրի Երզնկյանի ստեղծագործական կյանքում կարևոր իրադարձություն էր <<Խաթաբալա>> կինոնկարը (1971 թ., ըստ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի):

Այդ առթիվ նա ասել է.

<< Խաթաբալայի>> էկրանացման գաղափարը ես փայփայել եմ երկար տարիներ: Չգիտեմ, թե երբ է դա ծնվել: Գուցե պատանեկությանս տարիներին, որ անց եմ կացրել Թբիլիսիում, գուցե թատրոնի հետ առնչվելիս, երբ ինձ բախտ է վիճակվել տեսնել կատակերգության բազմաթիվ ինքնատիպ ու անկրկնելի բեմադրություններ: Գուցե սերը դեպի այդ գործը ինձ տվել է իմ ուսուցիչը` մեծ արվեստագետ Ռուբեն Սիմոնովը, որը երկար տարիներ երազում էր <<Խաթաբալան>> բեմադրել Վախթանգովի անվան թատրոնում>>:

ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են <<Հայկական որմնանկարներ>> (1972 թ., որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա <<Դավիթ և Խանդութ>>, <<Անտունի>>, <<Հավերժական կուռք>> բալետների պարային սյուիտները) Ակսել Բակունցի հայտնի <<Միրհավը>> պատմվածքի հիման վրա նկարահանված <<Այս կանաչ-կարմիր աշխարհը>> (1975 թ.) և <<Սգավոր ձյունը>> (1978 թ. ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները:

1979 թ. <<Սգավոր ձյունը>> կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվեց ՀՍՍՀ պետական մրցանակ:

Յուրի Երզնկյանը մահացել է 1996 թ.-ին, դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:

 

 

Ալֆրեդ Հիչքոք (Альфред Хичкок, Alfred Hitchcock)

Իսկական անունը — Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք

Կարիերա — Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ, Նկարիչ, Մոնտաժող, Դերասան

Հասակը — 1.70 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1899 թ., օգոստոսի 13

Համաստեղությունը — Առյուծ

Ծննդավայր — Մեծ Բրիտանիա, Անգլիա, Լոնդոն (ծննդավայր)

Ազգությունը — Անգլիացի

Մահվան ամսաթիվը — 1980 թ., ապրիլի 29 (60 տարեկան հասակում)

Մահվան վայրը — ԱՄՆ, Կալիֆորնիա, Լոս Անջելես

Ժանրեր — Թրիլլեր, դրամա, դետեկտիվ

Ֆիլմերի քանակը — 124

Կինը Ալմա Ռեվիլ (1 երեխա)

Առաջին ֆիլմը — 1922 թ., <<Համար 13>>, կարճամետրաժ (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 2006 թ., <<Gas>>, կարճամետրաժ (որպես սցենարիստ

Լավագույն ֆիլմերը — Սպանության դեպքում հավաքեք <<M>>, Ռեբեկա, Բակ նայող լուսամուտը, Փսիխո, Գլխապտույտ (Ռեժիսորական կարիերա)

Սերգեյ Փարաջանով (Сергей Параджанов, Sergei Parajanov)

Իսկական անունը — Սարգիս Փարաջանյան

Կարիերա — Ռեժիսոր, Սցենարիստ, Նկարիչ, Ֆիլմի տնօրեն, Մոնտաժող

Հասակը — 1.86 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1924 թ., հունվարի 9

Համաստեղությունը — Կարիճ

Ծննդավայր — Վրաստան, Թիֆլիս (ծննդավայր)

Մահվան ամսաթիվը 1990 թ., հուլիսի 21 (66 տարեկան հասակում)

Մահվան վայրը — Հայաստան, Երևան

Ազգությունը — Հայ

Ժանրեր — Կարճամետրաժ, դրամա, վավերագրական

Ֆիլմերի քանակը — 38

Կանայք — Սվետլանա Փարաջանովա (1 երեխա)

Առաջին ֆիլմը — 1951 թ., <<Մոլդովական հեքիաթ>>, կարճամետրաժ

Վերջին ֆիլմը — 1992 թ., <<Փարաջանով:Վերջին գարուն>>

Լավագույն ֆիլմերըՆռան գույնը, Մոռացված նախնիների ստվերները (Ռեժիսորական կարիերա)

Ժորժ Մելիես (Жорж Мельес, Georges Méliès)

Իսկական անունը — Մարի-Ժորժ-Ժան Մելիես

Կարիերա  Ռեժիսոր, Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Նկարիչ, Մոնտաժող, Օպերատոր

Ծննդյան ամսաթիվը — 1861 թ., դեկտեմբերի 8

Համաստեղությունը — Աղեղնավոր

Ծննդավայր — Ֆրանսիա, Փարիզ (ծննդավայր)

Ազգությունը — Ֆրանսիացի

Մահվան ամսաթիվը — 1938 թ., հունվարի 21 (76 տարեկան հասակում)

Մահվան վայրը Ֆրանսիա, Փարիզ

Ժանրեր — Կարճամետրաժ, ֆենտզի, կատակերգություն

Ֆիլմերի քանակը — 568

Կանայք — Ժաննա դ’Ալսի

                      Մարի-Ժորժ Մելիես

Առաջին ֆիլմը — 1896 թ., <<Սարսափելի գիշեր>> (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 1988 թ., <<Méliès 88: Les sept péchés capitaux>> (որպես սցենարիստ)

Լավագույն ֆիլմերըՃանապարհորդություն դեպի Լուսին, Մի հանցագործության պատմություն, Ճանապարհորդություն անհնարինի միջով, Կաուչուկե գլխով մարդը (Ռեժիսորական կարիերա)

Սերգեյ Էյզենշտեյն (Сергей Эйзенштейн, Sergei Eisenstein)

Կարիերա — Ռեժիսոր, Սցենարիստ, Մոնտաժող, Դերասան, Նկարիչ

Հասակը — 1.70 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1898 թ., հունվարի 22

Համաստեղությունը — Ջրհոս

Ծննդավայր —  Ռուսական կայսրություն, Լատվիա, Ռիգա (ծննդավայր)

Ազգությունը — Հրեա

Մահվան ամսաթիվը — 1948 թ., փետրվարի 11 (50 տարեկան հասակում)

Մահվան վայրը ԽՍՀՄ (Ռուսաստան), Մոսկվա

Ժանրեր — Դրամա, վավերագրական, կարճամետրաժ

Ֆիլմերի քանակը — 41

Կինը — Պերա Ատաշեվա

Առաջին ֆիլմը — 1923 թ., <<Գլումովի օրագիրը>> (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 1998 թ. <<Սերգեյ Էյզենշտեյն: Մեքսիկական ֆանտազիա>> (որպես սցենարիստ)

Լավագույն ֆիլմերը —  Իվան Ահեղ: Երկրորդ սերիա, Բոյարական դավադրություն, Իվան Ահեղ, <<Պոտյոմկին>> զրահանավը, Ալեքսանդր Նեվսկի (Ռեժիսորական կարիերա)

Էյզենշտեյնը կինեմատոգրաֆիայի չգերազանցված մեծություններից է: Նրա անվան հետ է կապված մեր երկրի նորաստեղծ կինոարվեստի առաջին հաղթանակը համաշխարհային ասպարեզում:

Սերգեյ Էյզենշտեյնը ծնվել է 1898 թ. Ռիգայում, ճարտարապետի ընտանիքում, սովորել է Պետրոգրադի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում: 1918 թ.-ին մեկնում է կարմիր բանակ: Երեք տարի անց <<Մեքսիկացին>> ներկայացումով պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ հանդես է գալիս որպես ռեժիսոր և նկարիչ: 1921-1922 թթ. սովորել է պետական ռեժիսորական բարձրագույն արվեստանոցներում, ապա բեմադրել <<Իմաստունը>>: Կինոյով զբաղվում է 1924 թ.-ից և պետական առաջին կինոֆաբրիկայում <<Պրոլետկուլտ>> թատրոնի կոլեկտիվի մասնակցությամբ նկարահանում <<Գործադուլը>> (1925 թ.), որը <<Պրավդան>> համարեց <<պրոլետարական առաջին ճշմարտացի ֆիլմը>>:

Քսանյոթ տարեկան էր, երբ բեմադրեց համաշխարհային կինոարվեստի գոհարներից մեկը` <<Պոտյոմկին զրահանավը>> (1925 թ.), որը 1958 թ. Բրյուսելի համաշխարհային կինոփառատոնում դասվեց <<բոլոր ժամանակների տասներկու լավագույն ֆիլմերի շարքը>>: Հիրավի եզակի կենսագրություն ունի <<Պոտյոմկին զրահանավը>>: Կինոնկարն արդեն 20-ական թվականների վերջերին սկսել էր իր հաղթարշավը աշխարհի էկրաններում: Ավելի քան հինգ տասնամյակների ընթացքում բազմապատկվել է, հակառակ ամեն տեսակ քամիների, սովետական կինոարվեստի նավախումբը <<բաց ծով>> դուրս բերած <<Պոտյոմկին զրահանավի>> համաշխարհային փառքը, որը Անրի Բարբյուսի խոսքերով ասած. <<կարող էր ստեղծվել միայն Սովետական Ռուսաստանում, ազատագրված աշխատանքի երկրում>>:

1975 թ. աշնանը Փարիզի սպորտի պալատում տեղի ունեցավ <<Պոտյոմկին>> զրահանավի արտասովոր սխրանքը>> ներկայացման պրեմիերան, որը բեմադրել էր ֆրանսիացի նշանավոր դերասան և ռեժիսոր Ռոբերտ Հոսսեյնը: Այդ աշխատանքում նրան ոգեշնչել է սովետական կինոժապավենը: 1976 թ.` կինոնկարի էկրան բարձրանալու 50-ամյակին <<Մոսֆիլմի>> կինեմատոգրաֆիստները Սերգեյ Յուտկևիչի գլխավորությամբ վերականգնեցին կինոնկարի նախնական տարբերակը: Նրանք հետազոտական մեծ աշխատանք կատարեցին կինոնկարի մեջ մտցնելով կեսդարյա էկրանային կյանքի ընթացքում կորած կադրերը: Հնչյունային նոր տարբերակի մեջ օգտագործված է Դ. Շոստակովիչի երաժշտությունը, մասնավորապես հատվածներ նրա <<1905 թվական>> 11-րդ սիմֆոնիայից:

Գյուղի կոլեկտիվացման շրջանի մասին է պատմում. <<Հինը և նորը>> (1929 թ.) կինոնկարը: 1929 -ից մինչև 1932 թ. նա ռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի և Օպերատոր Էդուարդ Տիսսեի հետ շրջագայում է Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Չնայած Մեքսիկայում նրա նկարահանած <<Կեցցե Մեքսիկան>> (1931 — 1932 թթ.) կինոէպոպեան մնաց անավարտ, և շուրջ հիսուն տարի պահվում էր Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում,սակայն, երկարատև բանակցություններից հետո նկարահանված նյութը վերադարձվեց ՍՍՀՄ պետֆիլմաֆոնդ: <<Մոսֆիլմ>> կինոստուդիայում Գրիգորի Ալեքսանդրովի ղեկավարությամբ ավարտվեց ֆիլմի վերականգնման աշխատանքը: 1979 թ. Մոսկովյան 11-րդ փառատոնում <<Կեցցե Մեքսիկան>> ֆիլմին շնորհվեց Ոսկե մրցանակ` համաշխարհային կինոյի զարգացման գործում նրա անանց նշանակության համար:

1938 թ. Էյզենշտեյնի անզուգական տաղանդը կրկին հավաստվեց, այս անգամ <<Ալեքսանդր Նևսկի>> կինոնկարով: Նրա վերջին ֆիլմը համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներից մեկը`<<Իվան Ահեղն>> է (1944 — 1945 թթ.), որի երկրորդ սերիան` <<Բոյարական դավադրությունը>> էկրան բարձրացավ 1958 թ.` հեղինակի մահից տասը տարի անց:

1977 թ. կինոնկարը ցուցադրվեց ամերիկյան հեռուստատեսությամբ և արժանացավ մամուլի բարձր գնահատականին: <<Նյու Յորք թայմս>> թերթը այն անվանեց <<Մեծ կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի դասական ստեղծագործությունը>>:

1978 թ. ականավոր կինոռեժիսորի 80-ամյակը նշվեց աշխարհի շատ երկրներում, կինոթատրոններում, հեռուստատեսությամբ, նրա կյանքի ու ստեղծագործության մասին կինոփաստաթղթերի ցուցադրմամբ, մամուլում մշակույթի հայտնի գործիչների բազմաթիվ ելույթներով: Գերմանացի հայտնի կինոքննադատ Յ. Ռայխովը գրեց. <<Հանդիսականի չթուլացող հետաքրքրությունը Էյզենշտեյնի ֆիլմերի նկատմամբ վկայում է, որ կինոարվեստի ստեղծագործություններն էլ կարող են կտավի կամ սիմֆոնիայի նման ապրել համաշխարհային գլուխգործոցների տևական կյանքով>>: Իսկ <<Նոյես Դոյչլանդ>> թերթը գրեց. <<Էյզենշտեյնի գործերը արդիական են, որովհետև նա հեղափոխության հուրը առաջիններից մեկը բերեց կինոարվեստ>>:

Այստեղ տեղին է մեջբերել Էյզենշտեյնի հետևյալ խոսքերը. <<Ես պետք է խոստովանեմ, որ կինեմատոգրաֆից պահանջում եմ թե գաղափարական ուղղվածություն և թե որոշակի միտում: Իմ կարծիքով, առանց որոշակի պատկերացնելու, թե ինչի համար ես անում, չի կարելի սկսել ֆիլմի ստեղծման աշխատանքները: Չի կարելի ոչինչ ստեղծել, չիմանալով,թե հանդիսատեսի որ զգացմունքները և կրքերն ես ուզում <<չարաշահել>>: Խնդրում եմ ներել այսպիսի արտահայտության համար: Այն <<գեղեցիկ>> չէ, բայց շատ դիպուկ է: Մենք ազդում ենք հանդիսատեսի զգացմունքների, կրքերի վրա, բայց դրանց համար նաև փականներ պետք է ունենանք, շանթարգել, իսկ այդ շանթարգելը հենց տենդենցն է, միտումը>>:

1979 թ. Փարիզում կազմակերպվեց Էյզենշտեյնի նկարչական գործերի ցուցահանդես, որն ընդգրկում էր 30 տարվա ընթացքում (1918-1948) ստեղծված 150 ստեղծագործություններ` գծանկարներ, դեկորացիաների էսքիզներ, ճամփորդական ճեպանկարներ:

Սերգեյ Էյզենշտեյնը մահացավ 1948 թ. փետրվարի 11-ին:

Ֆեդերիկո Ֆելլինի (Федерико Феллини, Federico Fellini)

Կարիերա — Սցենարիստ, Ռեժիսոր, Պրոդյուսեր, Նկարիչ

Հասակը — 1.83 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1920 թ., հունվարի 20

Համաստեղությունը — Այծեղջյուր

Ծննդավայր — Իտալիա, Էմիլիա-Ռոմանիա, Ռիմինի (ծննդավայր)

Ազգությունը — Իտալացի

Մահվան ամսաթիվը — 1993 թ., հոկտեմբերի 31 (73 տարեկան հասակում)

Մահվան վայրը Իտալիա, Հռոմ

Ժանրեր — Դրամա, կատակերգություն, մելոդրամա

Ֆիլմերի քանակը — 87

Կինը Ջուլիետա Մազինա (1 երեխա)

Առաջին ֆիլմը — 1942 թ., <<Անապատի ասպետը>> (որպես սցենարիստ)

Վերջին ֆիլմը — 1993 թ. <<Գովազդի արքան>> (որպես ռեժիսոր)

Լավագույն ֆիլմերըԿաբիրիայի գիշերները, Ճանապարհ, Քաղցր կյանք, Ութ ու կես (Ռեժիսորական կարիերա)

Հռոմը բաց քաղաք է (Սցենարական կարիերա)

Մրցանակներ

Ստացել է 5 Օսկար

4 անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակներին

3 անգամ արժանացել է Վենետիկյան կինոփառատոնի մրցանակներին

2 անգամ արժանացել է Մոսկովյան միջազգային կինոփառատոնի մրցանակներին

1 մրցանակ է ստացել Բրիտանական ակադեմիայի կողմից

              Սցենարական կարիերա

(ֆիլմերն ըստ տարեթվերի)

1. Լուսնի ձայնը (1990 թ.) — Голос луны, La voce della luna

2. Հարցազրույց (1987 թ.) — Интервью, Intervista

3. Ջինջերը և Ֆրեդը (1985 թ.) — Джинджер и Фред, Ginger e Fred

4. Եվ նավը լողում է (1983 թ.) — И корабль плывет, E la nave va

5. Կանանց քաղաքը (1980 թ.) — Город женщин, La città delle donne

6. Նվագախմբի փորձը (1978 թ.) — Репетиция оркестра, Prova d’orchestra

7. Կազանովա Ֆելլինի (1976 թ.) — Казанова Феллини, Il Casanova di Federico Fellini

8. Պասկուալինո Կամարատո՝ ֆրեգատի կապիտանը (1974 թ.) — Пасквалино Каммарато – капитан фрегата, Pasqualino Cammarata… capitano di fregata

9. Ամարկորդ (1973 թ.) — Амаркорд, Amarcord

10. Հռոմ (1972 թ.) — Рим, Roma

11. Ծաղրածուներ TV (1970 թ.) — Клоуны, I clowns

12. Սատիրիկոն (1969 թ.) — Сатирикон, Fellini — Satyricon

13. Սիրելի Չարիթին (1969 թ.) — Милая Чарити, Sweet Charity

14. Երեք քայլ դեպի մոլեգնություն (1968 թ.) — Три шага в бреду, Histoires extraordinaires

15. Ջուլիետան և ոգիները (1965 թ.) — Джульетта и духи, Giulietta degli spiriti

16. Ութ ու կես (1963 թ.) — 8 с половиной, 8½

17. Բոկաչո 70 (1962 թ.) — Боккаччо 70, Boccaccio ’70

18. Քաղցր կյանք (1959 թ.) — Сладкая жизнь, La dolce vita

19. Ֆորտունելլա (1958 թ.) — Фортунелла, Fortunella

20. Կաբիրիայի գիշերները (1957 թ.) — Ночи Кабирии, Le notti di Cabiria

21. Խաբեբաներ (1955 թ.) — Мошенничество, Il bidone

22. Ճանապարհ (1954 թ.) — Дорога, La strada

23. Սերը քաղաքում (1953 թ.) — Любовь в городе, L’amore in città

24. Մամայի բալիկները (1953 թ.) — Маменькины сынки, I vitelloni

25. Տակա դել Լյուպոյի ավազակը (1952 թ.) — Разбойник с Такка дель Люпо, Il brigante di Tacca del Lupo

26. Սպիտակ շեյխը (1952 թ.) — Белый шейх, Lo sceicco bianco

27. Եվրոպա 51 (1952 թ.) — Европа 51, Europa ’51

28. Գեղեցիկ աղախինը աշխատանք է փնտրում (1951 թ.) — Красивая горничная ищет работу, Cameriera bella presenza offresi

29. Քաղաքը պաշտպանվում է (1951 թ.) — Город защищается, La città si difende

30. Ֆրանցիսկ, Աստծո գուսան (1950 թ.) — Франциск, менестрель Божий, Francesco, giullare di Dio

Լուկինո Վիսկոնտի (Лукино Висконти, Luchino Visconti)

Կարիերա — Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Նկարիչ

Հասակը — 1.85 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1906 թ., նոյեմբերի 2

Համաստեղությունը — Կարիճ

Ծննդավայր — Իտալիա, Միլան (ծննդավայր)

Ազգությունը — Իտալացի

Մահվան ամսաթիվը — 1976 թ., մարտի 17 (69 տարեկան հասակում)

Մահվան վայրը Իտալիա, Հռոմ

Ժանրեր — Դրամա, մելոդրամա, վավերագրական

Ֆիլմերի քանակը — 31

Առաջին ֆիլմը — 1940 թ., <<Տառապանք>>

Վերջին ֆիլմը — 1985 թ. <<Դոն Կառլոս>> TV

Լավագույն ֆիլմերը — Ընտանեկան դիմանկար ինտերիերում, Ռոկկոն և նրա եղբայրները, Աստվածների վախճանը, Ընձառյուծ, Մահը Վենետիկում (Ռեժիսորական կարիերա)