Category Archives: Կինոմոնտաժողներ

Ալֆրեդ Հիչքոք (Альфред Хичкок, Alfred Hitchcock)

Իսկական անունը — Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք

Կարիերա — Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ, Նկարիչ, Մոնտաժող, Դերասան

Հասակը — 1.70 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1899 թ., օգոստոսի 13

Համաստեղությունը — Առյուծ

Ծննդավայր — Մեծ Բրիտանիա, Անգլիա, Լոնդոն (ծննդավայր)

Ազգությունը — Անգլիացի

Մահվան ամսաթիվը — 1980 թ., ապրիլի 29 (60 տարեկան հասակում)

Մահվան վայրը — ԱՄՆ, Կալիֆորնիա, Լոս Անջելես

Ժանրեր — Թրիլլեր, դրամա, դետեկտիվ

Ֆիլմերի քանակը — 124

Կինը Ալմա Ռեվիլ (1 երեխա)

Առաջին ֆիլմը — 1922 թ., <<Համար 13>>, կարճամետրաժ (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 2006 թ., <<Gas>>, կարճամետրաժ (որպես սցենարիստ

Լավագույն ֆիլմերը — Սպանության դեպքում հավաքեք <<M>>, Ռեբեկա, Բակ նայող լուսամուտը, Փսիխո, Գլխապտույտ (Ռեժիսորական կարիերա)

Սերգեյ Փարաջանով (Сергей Параджанов, Sergei Parajanov)

Իսկական անունը — Սարգիս Փարաջանյան

Կարիերա — Ռեժիսոր, Սցենարիստ, Նկարիչ, Ֆիլմի տնօրեն, Մոնտաժող

Հասակը — 1.86 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1924 թ., հունվարի 9

Համաստեղությունը — Կարիճ

Ծննդավայր — Վրաստան, Թիֆլիս (ծննդավայր)

Մահվան ամսաթիվը 1990 թ., հուլիսի 21 (66 տարեկան հասակում)

Մահվան վայրը — Հայաստան, Երևան

Ազգությունը — Հայ

Ժանրեր — Կարճամետրաժ, դրամա, վավերագրական

Ֆիլմերի քանակը — 38

Կանայք — Սվետլանա Փարաջանովա (1 երեխա)

Առաջին ֆիլմը — 1951 թ., <<Մոլդովական հեքիաթ>>, կարճամետրաժ

Վերջին ֆիլմը — 1992 թ., <<Փարաջանով:Վերջին գարուն>>

Լավագույն ֆիլմերըՆռան գույնը, Մոռացված նախնիների ստվերները (Ռեժիսորական կարիերա)

Մարտին Սկորսեզե (Мартин Скорсезе, Martin Scorsese)

Իսկական անունը — Մարտին Չարլզ Սկորսեզե

Կարիերա — Ռեժիսոր, Պրոդյուսեր, Դերասան, Սցենարիստ, Մոնտաժող

Հասակը — 1.63 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1942 թ., նոյեմբերի 17

Համաստեղությունը — Կարիճ

Ծննդավայր — ԱՄՆ, Նյու Յորք(ծննդավայր)

Ազգությունը — Իտալացի

Ժանրեր — Դրամա, վավերագրական, քրեական

Ֆիլմերի քանակը — 227

Կանայք —     Լարինա Մարի Բրեննա, ամուսնալուծվել են

                          Ջուլիա Քեմերոն (1 երեխա), ամուսնալուծվել են

                          Իզաբելլա Ռոսելինի, ամուսնալուծվել են

                          Բարբարա Դե Ֆինա, ամուսնալուծվել են

                          Հելեն Մորիս (1 երեխա)

Առաջին ֆիլմը — 1959 թ., <<Վեզուվ VI>>, կարճամետրաժ (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 

Լավագույն ֆիլմերը — Ուրացողները, Անիծվածների կղզին, Ջորջ Հարիսոն: Կյանքը նյութական աշխարհում, Խաղատուն (Ռեժիսորական կարիերա)

Վուդսթոք — Մոնտաժային կարիերա

Լավագույն սերիալներ — Ստորգետնյա կայսրություն (Պրոդյուսերական կարիերա)

Գեղեցիկները — Դերասանական կարիերա

Ժորժ Մելիես (Жорж Мельес, Georges Méliès)

Իսկական անունը — Մարի-Ժորժ-Ժան Մելիես

Կարիերա  Ռեժիսոր, Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Նկարիչ, Մոնտաժող, Օպերատոր

Ծննդյան ամսաթիվը — 1861 թ., դեկտեմբերի 8

Համաստեղությունը — Աղեղնավոր

Ծննդավայր — Ֆրանսիա, Փարիզ (ծննդավայր)

Ազգությունը — Ֆրանսիացի

Մահվան ամսաթիվը — 1938 թ., հունվարի 21 (76 տարեկան հասակում)

Մահվան վայրը Ֆրանսիա, Փարիզ

Ժանրեր — Կարճամետրաժ, ֆենտզի, կատակերգություն

Ֆիլմերի քանակը — 568

Կանայք — Ժաննա դ’Ալսի

                      Մարի-Ժորժ Մելիես

Առաջին ֆիլմը — 1896 թ., <<Սարսափելի գիշեր>> (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 1988 թ., <<Méliès 88: Les sept péchés capitaux>> (որպես սցենարիստ)

Լավագույն ֆիլմերըՃանապարհորդություն դեպի Լուսին, Մի հանցագործության պատմություն, Ճանապարհորդություն անհնարինի միջով, Կաուչուկե գլխով մարդը (Ռեժիսորական կարիերա)

Չարլի Չապլին (Чарльз Чаплин, Charles Chaplin)

Իսկական անունը — Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլին

Կարիերա Սցենարիստ, Դերասան, Ռեժիսոր, Մոնտաժող, Պրոդյուսեր, Կոմպոզիտոր

Հասակը — 1.65 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1889 թ., ապրիլի 16

Համաստեղությունը — Խոյ

Ծննդավայր — Անգլիա, Մեծ Բրիտանիա, Լոնդոն (ծննդավայր)

Ազգությունը — Անգլիացի

Մահվան ամսաթիվը — 1977 թ., դեկտեմբերի 25 (88 տարեկան հասակում)

Մահվան վայրը Շվեյցարիա, Վեվա

Ժանրեր — Կատակերգություն, կարճամետրաժ, դրամա

Ֆիլմերի քանակը — 207

Կանայք — Միլդրեդ Հարրիս (1 երեխա, ամուսնալուծվել են)

                      Լիտա Գրեյ (2 երեխա, ամուսնալուծվել են)

                      Պոլետ Գոդար  — ամուսնալուծվել են  

                      Ունա Չապլին (8 երեխա)

Առաջին ֆիլմը — 1914 թ., <<Նրա նախապատմական անցյալը>> (որպես սցենարիստ)

Վերջին ֆիլմը — 2005 թ., <<Por un amor>> (որպես կոմպոզիտոր)

Լավագույն ֆիլմերը — Մեծ քաղաքի լույսերը, Մանչուկը, Նոր ժամանակներ, Մսյե Վերդու, Բեմի լույսերը

Գրիգորի Ալեքսանդրով (Григорий Александров)

Կարիերա — Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասան, Մոնտաժող, Ֆիլմի տնօրեն

Ծննդյան ամսաթիվը — 1903 թ., հունվարի 23

Համաստեղությունը — Ջրհոս

Ծննդավայր — Ռուսական կայսրություն, Եկատերինբուրգ (ծննդավայր)

Ազգությունը — Ռուս

Մահվան ամսաթիվը — 1983 թ., դեկտեմբերի 16 (80 տարեկան հասակում)

Մահվան վայրը Ռուսաստան, Մոսկվա

Ժանրեր — Դրամա, վավերագրական, կատակերգություն

Ֆիլմերի քանակը — 40

Կանայք — Օլգա Իվանովնա (1 երեխա) — ամուսնալուծվել են

                   Լյուբով Օռլովա

Առաջին ֆիլմը — 1923 թ., <<Գլումովի օրագիրը>> (որպես դերասան)

Վերջին ֆիլմը — 1985 թ., <<Լյուբով Օռլովա>> (որպես ռեժիսոր)

Լավագույն ֆիլմերը<<Պոտյոմկին>> զրահանավը, Գարուն, Ուրախ երեխաները, Վոլգա-Վոլգա, Կրկես (Ռեժիսորական կարիերա)

Սթիվեն Սփիլբերգ (Стивен Спилберг, Steven Spielberg)

Իսկական անունը — Սթիվեն Ալլան Սփիլբերգ

Կարիերա — Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Մոնտաժող, Դերասան

Հասակը — 1.71 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1946 թ., դեկտեմբերի 18

Համաստեղությունը — Աղեղնավոր

Ծննդավայր — ԱՄՆ, Օհայո, Ցինցինատի (ծննդավայր)

Ազգությունը — Հրեա

Մահվան ամսաթիվը — 

Մահվան վայրը 

Ժանրեր — Կատակերգություն, դրամա, արկածային

Ֆիլմերի քանակը — 310

Կանայք — Քեյթ Քեփշոու (5 երեխա)

                      Էմի Իրվինգ (1 երեխա), ամուսնալուծվել են

Առաջին ֆիլմը — 1959 թ., <<Վերջին հրացանը>> (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 

Լավագույն ֆիլմերըՇինդլերի ցուցակը, Բռնիր ինձ, եթե կարող ես, Փրկել շարքային Ռայանին (Ռեժիսորական կարիերա)

Վերադարձ դեպի ապագա, Բալտո (մուլտֆիլմ) — Պրոդյուսերական կարիերա

Լավագույն սերիալներ — Կյանքն որպես շոու, Փինքի և Բրեյն (մուլտսերիալ), Տարայի միացյալ նահանգները, Զինակից եղբայրներ, Խաղաղ օվկիանոսը (Պրոդյուսերական կարիերա)

Մրցանակներ

Ստացել է 4 Օսկար

1 անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին

3 անգամ արժանացել է Ոսկե Գլոբուսի մրցանակներին

5 անգամ արժանացել է Սատուրնի մրցանակներին

3 անգամ արժանացել է Էմմի-ի մրցանակներին 

2 անգամ արժանացել է Վենետիկյան կինոփառատոնի մրցանակներին

1 անգամ արժանացել է Սեզար մրցանակին

1 անգամ արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին

Էդուարդ Տիսսե (Эдуард Тиссэ, Eduard Tisse)

Կարիերա — Օպերատոր, Ռեժիսոր, Դերասան, Սցենարիստ, Մոնտաժող

Ծննդյան ամսաթիվը — 1897 թ., ապրիլի 1

Համաստեղությունը — Խոյ

Ծննդավայր —  Ռուսական կայսրություն, Լատվիա, Լիբաոա (ծննդավայր)

Ազգությունը — Լատվիացի

Մահվան ամսաթիվը — 1961 թ., նոյեմբերի 18 (64 տարեկան հասակում)

Մահվան վայրը ԽՍՀՄ (Ռուսաստան), Մոսկվա

Ժանրեր — Դրամա, վավերագրական, ռազմական

Ֆիլմերի քանակը — 38

Առաջին ֆիլմը — 1918 թ., <<Ազդանշան>> (որպես օպերատոր)

Վերջին ֆիլմը — 1998 թ. <<Սերգեյ Էյզենշտեյն: Մեքսիկական ֆանտազիա>> (որպես օպերատոր)

Լավագույն ֆիլմերը —  Իվան Ահեղ: Երկրորդ սերիա, Բոյարական դավադրություն, Իվան Ահեղ, <<Պոտյոմկին>> զրահանավը, Ալեքսանդր Նեվսկի (Օպերատորական կարիերա)

Սերգեյ Էյզենշտեյն (Сергей Эйзенштейн, Sergei Eisenstein)

Կարիերա — Ռեժիսոր, Սցենարիստ, Մոնտաժող, Դերասան, Նկարիչ

Հասակը — 1.70 մետր

Ծննդյան ամսաթիվը — 1898 թ., հունվարի 22

Համաստեղությունը — Ջրհոս

Ծննդավայր —  Ռուսական կայսրություն, Լատվիա, Ռիգա (ծննդավայր)

Ազգությունը — Հրեա

Մահվան ամսաթիվը — 1948 թ., փետրվարի 11 (50 տարեկան հասակում)

Մահվան վայրը ԽՍՀՄ (Ռուսաստան), Մոսկվա

Ժանրեր — Դրամա, վավերագրական, կարճամետրաժ

Ֆիլմերի քանակը — 41

Կինը — Պերա Ատաշեվա

Առաջին ֆիլմը — 1923 թ., <<Գլումովի օրագիրը>> (որպես ռեժիսոր)

Վերջին ֆիլմը — 1998 թ. <<Սերգեյ Էյզենշտեյն: Մեքսիկական ֆանտազիա>> (որպես սցենարիստ)

Լավագույն ֆիլմերը —  Իվան Ահեղ: Երկրորդ սերիա, Բոյարական դավադրություն, Իվան Ահեղ, <<Պոտյոմկին>> զրահանավը, Ալեքսանդր Նեվսկի (Ռեժիսորական կարիերա)

Էյզենշտեյնը կինեմատոգրաֆիայի չգերազանցված մեծություններից է: Նրա անվան հետ է կապված մեր երկրի նորաստեղծ կինոարվեստի առաջին հաղթանակը համաշխարհային ասպարեզում:

Սերգեյ Էյզենշտեյնը ծնվել է 1898 թ. Ռիգայում, ճարտարապետի ընտանիքում, սովորել է Պետրոգրադի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում: 1918 թ.-ին մեկնում է կարմիր բանակ: Երեք տարի անց <<Մեքսիկացին>> ներկայացումով պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ հանդես է գալիս որպես ռեժիսոր և նկարիչ: 1921-1922 թթ. սովորել է պետական ռեժիսորական բարձրագույն արվեստանոցներում, ապա բեմադրել <<Իմաստունը>>: Կինոյով զբաղվում է 1924 թ.-ից և պետական առաջին կինոֆաբրիկայում <<Պրոլետկուլտ>> թատրոնի կոլեկտիվի մասնակցությամբ նկարահանում <<Գործադուլը>> (1925 թ.), որը <<Պրավդան>> համարեց <<պրոլետարական առաջին ճշմարտացի ֆիլմը>>:

Քսանյոթ տարեկան էր, երբ բեմադրեց համաշխարհային կինոարվեստի գոհարներից մեկը` <<Պոտյոմկին զրահանավը>> (1925 թ.), որը 1958 թ. Բրյուսելի համաշխարհային կինոփառատոնում դասվեց <<բոլոր ժամանակների տասներկու լավագույն ֆիլմերի շարքը>>: Հիրավի եզակի կենսագրություն ունի <<Պոտյոմկին զրահանավը>>: Կինոնկարն արդեն 20-ական թվականների վերջերին սկսել էր իր հաղթարշավը աշխարհի էկրաններում: Ավելի քան հինգ տասնամյակների ընթացքում բազմապատկվել է, հակառակ ամեն տեսակ քամիների, սովետական կինոարվեստի նավախումբը <<բաց ծով>> դուրս բերած <<Պոտյոմկին զրահանավի>> համաշխարհային փառքը, որը Անրի Բարբյուսի խոսքերով ասած. <<կարող էր ստեղծվել միայն Սովետական Ռուսաստանում, ազատագրված աշխատանքի երկրում>>:

1975 թ. աշնանը Փարիզի սպորտի պալատում տեղի ունեցավ <<Պոտյոմկին>> զրահանավի արտասովոր սխրանքը>> ներկայացման պրեմիերան, որը բեմադրել էր ֆրանսիացի նշանավոր դերասան և ռեժիսոր Ռոբերտ Հոսսեյնը: Այդ աշխատանքում նրան ոգեշնչել է սովետական կինոժապավենը: 1976 թ.` կինոնկարի էկրան բարձրանալու 50-ամյակին <<Մոսֆիլմի>> կինեմատոգրաֆիստները Սերգեյ Յուտկևիչի գլխավորությամբ վերականգնեցին կինոնկարի նախնական տարբերակը: Նրանք հետազոտական մեծ աշխատանք կատարեցին կինոնկարի մեջ մտցնելով կեսդարյա էկրանային կյանքի ընթացքում կորած կադրերը: Հնչյունային նոր տարբերակի մեջ օգտագործված է Դ. Շոստակովիչի երաժշտությունը, մասնավորապես հատվածներ նրա <<1905 թվական>> 11-րդ սիմֆոնիայից:

Գյուղի կոլեկտիվացման շրջանի մասին է պատմում. <<Հինը և նորը>> (1929 թ.) կինոնկարը: 1929 -ից մինչև 1932 թ. նա ռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի և Օպերատոր Էդուարդ Տիսսեի հետ շրջագայում է Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Չնայած Մեքսիկայում նրա նկարահանած <<Կեցցե Մեքսիկան>> (1931 — 1932 թթ.) կինոէպոպեան մնաց անավարտ, և շուրջ հիսուն տարի պահվում էր Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում,սակայն, երկարատև բանակցություններից հետո նկարահանված նյութը վերադարձվեց ՍՍՀՄ պետֆիլմաֆոնդ: <<Մոսֆիլմ>> կինոստուդիայում Գրիգորի Ալեքսանդրովի ղեկավարությամբ ավարտվեց ֆիլմի վերականգնման աշխատանքը: 1979 թ. Մոսկովյան 11-րդ փառատոնում <<Կեցցե Մեքսիկան>> ֆիլմին շնորհվեց Ոսկե մրցանակ` համաշխարհային կինոյի զարգացման գործում նրա անանց նշանակության համար:

1938 թ. Էյզենշտեյնի անզուգական տաղանդը կրկին հավաստվեց, այս անգամ <<Ալեքսանդր Նևսկի>> կինոնկարով: Նրա վերջին ֆիլմը համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներից մեկը`<<Իվան Ահեղն>> է (1944 — 1945 թթ.), որի երկրորդ սերիան` <<Բոյարական դավադրությունը>> էկրան բարձրացավ 1958 թ.` հեղինակի մահից տասը տարի անց:

1977 թ. կինոնկարը ցուցադրվեց ամերիկյան հեռուստատեսությամբ և արժանացավ մամուլի բարձր գնահատականին: <<Նյու Յորք թայմս>> թերթը այն անվանեց <<Մեծ կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի դասական ստեղծագործությունը>>:

1978 թ. ականավոր կինոռեժիսորի 80-ամյակը նշվեց աշխարհի շատ երկրներում, կինոթատրոններում, հեռուստատեսությամբ, նրա կյանքի ու ստեղծագործության մասին կինոփաստաթղթերի ցուցադրմամբ, մամուլում մշակույթի հայտնի գործիչների բազմաթիվ ելույթներով: Գերմանացի հայտնի կինոքննադատ Յ. Ռայխովը գրեց. <<Հանդիսականի չթուլացող հետաքրքրությունը Էյզենշտեյնի ֆիլմերի նկատմամբ վկայում է, որ կինոարվեստի ստեղծագործություններն էլ կարող են կտավի կամ սիմֆոնիայի նման ապրել համաշխարհային գլուխգործոցների տևական կյանքով>>: Իսկ <<Նոյես Դոյչլանդ>> թերթը գրեց. <<Էյզենշտեյնի գործերը արդիական են, որովհետև նա հեղափոխության հուրը առաջիններից մեկը բերեց կինոարվեստ>>:

Այստեղ տեղին է մեջբերել Էյզենշտեյնի հետևյալ խոսքերը. <<Ես պետք է խոստովանեմ, որ կինեմատոգրաֆից պահանջում եմ թե գաղափարական ուղղվածություն և թե որոշակի միտում: Իմ կարծիքով, առանց որոշակի պատկերացնելու, թե ինչի համար ես անում, չի կարելի սկսել ֆիլմի ստեղծման աշխատանքները: Չի կարելի ոչինչ ստեղծել, չիմանալով,թե հանդիսատեսի որ զգացմունքները և կրքերն ես ուզում <<չարաշահել>>: Խնդրում եմ ներել այսպիսի արտահայտության համար: Այն <<գեղեցիկ>> չէ, բայց շատ դիպուկ է: Մենք ազդում ենք հանդիսատեսի զգացմունքների, կրքերի վրա, բայց դրանց համար նաև փականներ պետք է ունենանք, շանթարգել, իսկ այդ շանթարգելը հենց տենդենցն է, միտումը>>:

1979 թ. Փարիզում կազմակերպվեց Էյզենշտեյնի նկարչական գործերի ցուցահանդես, որն ընդգրկում էր 30 տարվա ընթացքում (1918-1948) ստեղծված 150 ստեղծագործություններ` գծանկարներ, դեկորացիաների էսքիզներ, ճամփորդական ճեպանկարներ:

Սերգեյ Էյզենշտեյնը մահացավ 1948 թ. փետրվարի 11-ին:

Լ. Վոլկովա (Л. Волкова)

ԿարիերաՄոնտաժող

Ժանրեր Վավերագրական, կարճամետրաժ

Ֆիլմերի քանակ — 1

Առաջին ֆիլմը — 1969 թ., <<Մենք>>

Վերջին ֆիլմը — 1969 թ., <<Մենք>>